Բաժիններ՝

«Լավ է, որ «Յուվենթուսում» կան խաղացողներ, ովքեր խփում են նույնքան հեշտությամբ, որքան ջուր են խմում». Պոգբան՝ Ռոնալդուի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Փոլ Պոգբան կիսվել է թուրինյան «Յուվենթուսի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուի մասին իր կարծիքով:

«Կարծում եմ՝ լավ է, որ «Յուվենթուսը» ստորագրեց Ռոնալդուին: Միշտ հրաշալի է այդպիսի ֆուտբոլիստներ ունենալ թիմում: Խաղալ այնպիսի վարպետների հետ, ինչպիսիք են Ռոնալդուն, Մեսսին կամ Նեյմարը, միշտ հաճելի է:

Հիմա Կրիշտիանուն «Յուվենթուսում» է: Իմ կարծիքով՝ նա երջանիկ է այստեղ լինելու համար, և ես կարծում եմ, որ «Յուվենթուսի» բախտը բերել է՝ ունենալ այնպիսի ֆուտբոլիստ, ով խփում է նույնքան հեշտությամբ, որքան ջուր է խմում»,- ասել է Պոգբան մամուլի ասուլիսի ժամանակ:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակներում նոյեմբերի 8-ին, Երևանի ժամանակով 24:00-ին տեղի կունենա «Յուվենթուս» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս