Բաժիններ՝

««Յուվենթուսը» Չեմպիոնների լիգայի ֆավորիտն է». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կիսվել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Յուվենթուսի» հետ կայանալիք հանդիպման վերաբերյալ սպասումներով: Խաղը տեղի կունենա նոյեմբերի 8-ին, Երևանի ժամանակով 24:00-ին:

«Վաղը մեծ խաղ է լինելու: Այնքան մեծ, որ պետք չէ մտածել, թե ինչ է լինելու հետագայում:
«Յանգ Բոյզի» և «Վալենսիայի» հետ հանդիպումներում կորոշվի՝ ով կզբաղեցնի երկրորդ հորիզոնականը: Իհարկե, մենք ցանկանում ենք վաղը հաղթել «Յուվենթուսին»:

Ամենաշատ փորձառությունը կարելի է ստանալ, երբ խաղում ես թոփ-ակումբների դեմ: Բայց կա ևս երկու հանդիպում, և մենք պայքարելու ենք փլեյ-օֆֆի համար յուրաքանչյուր խաղում: Վաղը մեզ մեծ հանդիպում է սպասվում: «Յուվենթուսը» Չեմպիոնների լիգայի ֆավորիտն է այս մրցաշրջանում:

Մենք շատ լավ ենք սկսում հանդիպումները: Ամեն ինչ հրաշալի կլինի, եթե մենք լավ ավարտենք խաղը: Խաղը տևում է 90 րոպե, և, եթե դուք առավելություն եք տալիս հակառակորդին 45, 20, կամ նույնիսկ 10 րոպե, ապա ժամանակ չեք ունենա իրավիճակը շտկելու համար:

Ես լավ հարաբերություններ ունեմ «Յուվենթուսի» և Ալեգրիի հետ, մենք լավ ընկերներ եք: Մենք շատ լավ հարաբերություններ ունենք բոլորի հետ, ուստի ես Իտալիայի առաջնությունում անցկացրած ժամանակի վերաբերյալ վատ հիշողություններ չունեմ»,- Մոուրինիոյին է մեջբերում Football Italia-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս