«Միլանը» ցանկանում է ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էրիկ Բայիին
«Միլանը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էրիկ Բայիով: Կոտ դ’Իվուարի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստն իտալական ակումբի տրանսֆերային նպատակն է: Ինչպես հաղորդում է ESPN-ը, հղելով իր աղբյուրներին, «Միլանը» ցանկանում է ստորագրել Բայիին արդեն հունվարին:
Բային դժգոհ է մարզիչ Ժոզե Մոուրինիոյի ղեկավարությամբ քիչ քանակության խաղային պրակտիկայից: Բայիի հետ նոր պայմանագրի վերաբերյալ բանակցությունները, որի ժամկետը լրանում է հաջորդ մրցաշրջանի ավարտին, դեռ չեն սկսվել:
Ֆուտբոլիստին դուր է գալիս Մանչեսթերում, բայց նա մտահոգված է, որ Մոուրինիոն կարող է կորցնել հավատն իր նկատմամբ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պորտուգալացին հունվարին մտադիր է նոր պաշտպան հրավիրել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը