Բաժիններ՝

Արտաբյուջետային միջոցները կներառվեն պետական բյուջեում. Ատոմ Ջանջուղազյան

2019թ. բյուջեի նախագիծն այսօր քննարկվում է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց, որ առողջապահական ոլորտին հատկացվող բյուջեն 2019 թ. կավելանա 10.5 մլրդ դրամով և կկազմի 88.6 մլրդ դրամ՝ առանց կառավարման ապարատի պահպանման ծախսերի:

Ըստ նրա՝ արտաբյուջետային հաշիվների գոյությունը սահմանափակվելու է, դրա մասին օրենսդրական նախաձեռնությունն արդեն կառավարությունում է, այսինքն՝ արտաբյուջետային միջոցները կներառվեն պետական բյուջեում:

Ա.Ջանջուղազյանի խոսքով՝ արտաբյուջետային գործառնությունները ռիսկ են ներառում, որոնք պետք է փարատել.

«Տրամաբանությունը պարզ է, այն, ինչ ենթադրվում է, որ պետք է լինի պետական բյուջեի եկամուտ, կլինի պետական բյուջեինը»:

Ա.Ջանջուղազյանը նշեց, որ օրակարգային է աշխատանքի համակարգի վերանայումը, և այժմ նայում են ռեսուրսների համախմբման հնարավորությունները, որ եթե մի քանի տարբեր գիտական կազմակերպություններ նույն աշխատանքն են անում, դրանք համախմբեն և լինի ընդհանուր գիտական կենտրոն:

«2-3 աշխատաողին մեկ ղեկավար է ընկնում, միայն այս ցուցանիշը փոխելով, որ 9 աշխատողին լինի մեկ ղեկավար, ունենում ենք 20-22% աշատավարձի բարելավում»,- ասաց նախարարի պաշտոնակատարը՝ նկատելով, որ վարձատրության համակարգի փոփոխություն եղել է 2013 թ.:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս