Հաց «Չիաբատտա»
Բաղադրիչներ
1. Ջուր – 2 բաժակ
2. Շաքարավազ – 2 թ/գ
3. Աղ – 2 թ/գ
4. Ալյուր – 4 բաժակ
5. Չոր դրոժ – 1 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Խառնել չոր բաղադրիչները:
2. Ավելացնել ջուրը:
3. Խմոր հունցել:
4. Ծածկել թաղանթով և թողնել տաք տեղում 18 ժամ:
5. 18 ժամ անց վերևի մակերեսը խոնավեցնել շորով, փաթաթել թաղանթով: Թաղանթին լավ ալյուր շաղ տալ:
6. Թաղանթի վրա դնել խմորը: Ձևավորել ուղղանկյան նման, վրան ալյուր շաղ տալ: Տապակին նույնպես առատ ալյուր շաղ տալ: Թաղանթը ծայրերից վերցնել (վրան խմորը) և զգուշությամբ շրջել խմորը տապակի վրա, որպեսզի ստացվի ուղիղ և գեղեցիկ հաց: Ծածկել սրբիչով և թողնել 2 ժամ:
7. Ջեռոցը տաքացնել մինչև 220 աստիճան: Դնել չիաբատտան ջեռոցի մեջ, տաքությունն իջեցնել մինչև 200 աստիճան և թխել 35-45 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը