Վան դեր Վարտն ավարտեց կարիերան
Հոլանդիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշպան Ռաֆայել վան դեր Վարտն ավարտեց կարիերան:
35-ամյա կիսապաշտպանը վերջին երկու տարիների ընթացքում խաղում էր Դանիայի առաջնությունում, սակայն որոշել է, որ այս մրցաշրջանի ավարտին խաղակոշիկները կախելու է մեխից:
Ըստ ֆուտբոլիստի՝ այս որոշման պատճառն այն է, որ ինքը վնասվածք է ստացել մարզման ժամանակ, որից վերականգնվելու համար պետք է երկար ժամանակ:
Վան դեր Վարտը կշարունակի հեռուստատեսությունում աշխատել՝ որպես ֆուտբոլային վերլուծաբան, և պատրաստվում է դառնալ մարզիչ:
Ակումբային մակարդակում Ռաֆայելը նախկինում խաղացել է «Այաքսի», «Համբուրգի», «Ռեալի», «Տոտենհեմի» և «Բետիսի» կազմում:
Սիրարփի Աղաբաբյան