Բաժիններ՝

Սարգիս Ադամյանը մասնակցել է ակումբի հերթական խաղին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը մասնակցել է ակումբի հերթական խաղին:

Գերմանիայի ֆուտբոլի երկրորդ Բունդեսլիգայի 12-րդ տուրում «Յան Ռեգենսբուրգ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Ունիոն Բեռլին»-ին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Հայաստանի թիմի հարձակվող Սարգիս Ադամյանը «Յան Ռեգենսբուրգ»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: Ադամյանն իր ակումբի համար 11-մետրանոցի իրավունք վաստակեց, որը, սակայն ինքը չիրացրեց:

Այս տուրից հետո «Յան Ռեգենսբուրգ»-ը 9-րդ տեղում է և ունի 17 միավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս