Հարոյանն օգնել է «Ուրալ»-ին հաղթել «Սպարտակ»-ին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցեց «Ուրալ»-ի հաղթական խաղին:
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 13-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալ»-ը հյուրընկալվեց Մոսկվայի «Սպարտակ»-ին և հաղթեց 2:1 հաշվով:
Հայաստանի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը թիմի մեկնարկային կազմում էր, մասնակցեց ամբողջ խաղին և ստացավ դեղին քարտ:
Այս հաղթանակից հետո «Ուրալ»-ն ունի 16 միավոր և մրցաշարային աղյուսակում 8-րդն է: