Բաժիններ՝

Որոնք են զբոսաշրջությունից ամենաշատ վաստակող քաղաքները

Զբոսաշրջության եւ ճանապարհորդությունների համաշխարհային խորհուրդը (WTTC) հրապարակել իր ամենամյա հաշվետվությունը ՀՆԱ-ում տուրիզմի առավել մեծ ներդրում ունեցող քաղաքների վերաբերյալ, եւ առաջին տեղում հայտնվել է Շանհայը՝ 35 մլրդ դոլար ցուցանիշով:

Այդ մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ): Վարկանիշի երկրորդ դիրքում Պեկինն է (32,5 միլիար դոլար), երրորդում՝ Փարիզը՝ (28 միլիարդ դոլար): Հնգյակը եզրափակել են Օռլանդոն եւ Նյու Յորքը: Նաեւ տասնյակում տեղ են գտել Տոկիոն, Բանգկոկը, Մեխիկոն, Լաս-Վեգասը եւ Շանչժենը: Այսպիսով՝ վարկանիշում հայտնվել են միանգամից երեք չինական քաղաքներ, երեք՝ ամերիկյան, երկու՝ ասիական եւ ընդամենը մեկ եվրոպական քաղաք:

Ի դեպ, վարկանիշի երկրորդ տասնյակում եվրոպական քաղաքներից ներկայացված են երկուսը՝ Լոնդոնը՝ 12-րդ տեղում, Մյունխենը՝ 20-րդ դիրքում: Մոսկվան համաշխարհային վարկանիշում զբաղեցրել է 35-րդ տեղը. Ռուսաստանի մայրաքաղաքի ՀՆԱ-ում տուրիզմի ներդրումը WTTC-ի փորձագետները գնահատել են 5,4 միլիարդ դոլար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս