Բաժիններ՝

Հայաստանի օդանավակայաններում հոկտեմբերին ուղևորահոսքն աճել է

Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 264 924 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 14.2 տոկոսով:  Այս մասին տեղեկացրին «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

2018թ. հոկտեմբերին, 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 13 տոկոսով: Եթե 2017թ հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 220 726 ուղևոր, ապա 2018թ հոկտեմբերի ցուցանիշը կազմում է 249 857 ուղևոր:

2018 թվականի հոկտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 15 067 մարդ: 2017 թվականի նույն ամսվա  11 183 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 35 տոկոս:

  Ուղևորների թիվը 2017թ.  հոկտեմբերին Ուղևորների թիվը 2018թ.  հոկտեմբերին Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ
«Զվարթնոց» 220 726 249 857  + 13 %
«Շիրակ» 11 183 15 067  + 35 %
Ընդամենը 231 909 264 924  + 14.2 %

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է  2 416 643 մարդ, որը 12.2 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 9.8 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս