Բաժիններ՝

Մալկոմը՝ «Բարսելոնայից» հեռանալու մասին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Մալկոմն Իսպանիայի գավաթի խաղարկության «Կուլտուրալ Լեոնսոնի» հետ խաղից հետո (1:0) հերքել է հեռանալու ցանկության մասին լուրերը: Նշենք, որ սա Մալկոմի դեբյուտային խաղն էր կատալոնական ակուբի մեկնարկային կազմում:

«Իսպանական լրատվամիջոցներում հայտնված մի շարք հրապարակումների կապակցությամբ ուզում եմ շեշտել, որ ես մեծ նպատակներ ունեմ այստեղ, և ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ ես նպատակասլաց մարդ եմ:

Ես գոհ եմ իմ կարիերայի զարգացումից, և իմ երազանքները ամեն օր իրականանում են: Իմ ընտանիքը նույնպես հարմարվել է քաղաքին: Ես մտադիր եմ շարունակել պայքարել իմ կարիերայի հետ կապված բոլոր նպատակների իրականացման համար»,- նշել է Մալկոմը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս