
ԵԱՀԿ ներկայացուցիչն արձագանքել է Ադրբեջանում լրագրողի առևանգման դեպքին

ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության գծով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրն անդրադարձել է Ադրբեջանում ընդդիմադիր լրագրող Իսմայիլ Իսլամօղլուի առևանգման դեպքին: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
ԵԱՀԿ ներկայացուցիչը խորը մտահոգություն է հայտնել Իսլամօղլուի հետ պատահածի վերաբերյալ: Իսմայիլ Իսլամօղլուի առևանգման պատճառը եղել են նրա քննադատական և ընդդիմադիր հայացքները:
Իսլամօղլուն հոկտեմբերի 29-ին հայտարարել էր, որ 3 օր առաջ ինքն առևանգվել է քաղաքացիական հագուստով անձանց կողմից, ապա տեղափոխվել ոստիկանական բաժանմունք և այնտեղ բռնության ենթարկվել:
Ոստիկանությունը ժխտում է լրագրողի ձերբակալման փաստը: Ոստիկանությունից պնդում են, որ իրենք ընդամենը «պրոֆիլակտիկ զրույց» են ունեցել լրագրողի հետ: