
«Ինչի՞ համար է դա ինձ հարկավոր». Էմիր Կուստուրիցա

Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան հանրությանը ներկայացրել է իր նոր՝ թվով երրորդ գիրքը, որը կրում է «Ինչի՞ համար է դա ինձ հարկավոր» անվանումը: Գիրքը բովանդակում է Կուստուրիցայի օրագրային գրառումները վերջին քառորդ դարի ընթացքում՝ 1992-1995 թվականների բոսնիական պատերազմից մինչեւ մեր օրերը։
Ինչպես հայտնել է Սերբիայի Հանրապետության ազգային հեռուստատեսությունը, շնորհանդեսը տեղի է ունեցել Բանյա-Լուկայում. միջոցառմանը մասնակցել են ռեժիսորի ընկերները եւ նրա տաղանդի երկրպագուները, այդ թվում՝ հանրապետության գործող նախագահ Միլորոդ Դոդիկը, որը վերջերս ընտրվել է Բոսնիայի եւ Հերցեգովինայի Նախագահության անդամ: Քննադատները նշել են, որ գրքի 80 գլուխներում հեղինակը ամենայն ազնվությամբ եւ անկեղծորեն պատմում է իր կյանքի, իր խնդիրների, հույսերի ու կասկածների մասին՝ չխուսափելով ոչ մի թեմայից, իրադարձությունից կամ ակտուալ հարցից: Էմիր Կուստուրիցան սերբ կինոռեժիսոր է, սցենարիստ եւ երաժիշտ:
Նկարահանել է «Հայրիկը գործուղման մեջ է» («Ոսկե արմավենու ճյուղ», 1985 թ.), «Անդեգրաունդ» («Ոսկե արմավենու ճյուղ», 1995 թ.), «Կյանքը որպես հրաշք» եւ այլ ֆիլմեր: The No Smoking Orchestra ռոք-խմբի ղեկավարն է, հաղորդել է ՏԱՍՍ գործակալույթունը: