«Օպտիմալացումները պետք է լինեն բոլոր ուղղություններով». Արայիկ Հարությունյան

«Օպտիմալացումներն անհրաժեշտ են, որովհետև երբ քննարկում էինք կրթության և գիտության բյուջեի ավելացումը, հասկացանք, որ դա կարող է անարդյունավետ լինել, և միայն օպտիմալացումից հետո մտածենք այդ բյուջեների ավելացման մասին։ Օպտիմալացումները պետք է լինեն բոլոր ուղղություններով՝ լինի հանրակրթական, բուհական թե գիտական համակարգը»,- այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։

Նա նշեց, որ ԿԳՆ-ն պետք է դադարի սոցիալական հարցեր լուծել։ Անդրադառնալով բուհերի միավորման խնդրին՝ նա նշեց, որ այս պահին խոսքը մասնավոր բուհերի միավորման մասին է. «Վերջերս Գերմանիայում տարբեր հանդիպումներ ունեցա, բոլորը զարմանում էին, որ Հայաստանում ունենք 68 բուհ։ Եթե մենք միավորման ճանապարհով չգնանք, պետությունը տարբեր ուղղություններով  ֆինանսական միջոցներ է ծախսելու, ինչն անարդյունավետ է»։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031