Բաժիններ՝

Audi-ն 800 մլն եվրո տուգանք կվճարի դիզելային սկանդալի կապակցությամբ

Audi ավտոկոնցեռնը 800 միլիոն եվրո կվճարի դիզելային ավտոմեքենաներում վնասակար նյութերի արտանետումների հետ կապված մեքենայությունների պատճառով: Հոկտեմբերի 16-ին այս մասին հայտնել է Volkswagen խումբը, որի կազմի մեջ է մտնում ընկերությունը։

Volkswagen-ում պարզաբանել են, որ տուգանքի վերաբերյալ վճիռը կայացրել է Մյունխենի դատախազությունը: «Audi AG-ն համաձայնել է տուգանքի մասին որոշմանը»,- ընդգծել են ավտոկոնցեռնում:

Volkswagen-ում սպասում են, որ դրա վճարումն «անմիջականորեն կազդի» կոնցեռնի «ֆինանսական ցուցանիշների վրա» եւ կդառնա «լրացուցիչ բացասական գործոն», որը կազդի 2018 ֆինանսական տարվա տվյալների վրա: Հունիսին Գերմանիայի իրավապահ մարմինները մեքենայությունների հետաքննության շրջանակներում ձերբակալել են Audi-ի այժմ արդեն նախկին ղեկավար Ռուպերտ Շտադլերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031