6 նշան, որոնք վկայում են ողնաշարի վնասման մասին. անուշադրության մի մատնեք
Մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, աշխատանքային ժամերը համակարգչի առաջ անցկացնելն ու մի շարք այլ գործոններ կարող են հանգեցնել ողնաշարի վնասման: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ ժամանակին բժշկական օգնության չդիմելու դեպքում սրանք կարող են հանգեցնել լուրջ հետևանքների: Այս ախտանշանների դեպքում դիմեք մասնագետի. հաշվի առեք, որ ախտորոշումը կարող է կատարվել միայն նրա կողմից:
Ցավ վերջույթներում: Վերջույթներում ցավի զգացումը կարող է վկայել ողնաշարի, մասնավորապես՝ միջողային սկավառակների հետ կապված խնդիրների մասին:
Մեջքի ցավ: Մեջքի ցավը կարող է վկայել ողնաշարի գոտկասրբանային հատվածի ճողվածքի, մկանային ջղակծկումների և այլ խնդիրների մասին: Ցավը որոշ ժամանակ անց կարող է մեղմանալ, սակայն բարդություններից խուսափելու համար հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ:
Ծակոցներ: Միջողային սկավառակների ճողվածքի ամենատարածված ախտանշաններից մեկը թմրածությունն ու ծակոցներն են: Իրավիճակը հատկապես կարող է վատանալ երկար ժամանակ նստած կամ կանգնած դիրքում անցկացնելուց հետո:
Ցավ իրանում: Իրանի հատվածում ցավի հաճախակի զգացումը կարող է պայմանավորված լինել ողնաշարի պարանոցային հատվածի սկավառակների ճողվածքներով: Նյարդերի մշտական ճնշումը կարող է ցավի և իրանի հատվածում անհարմարության պատճառ դառնալ:
Թմրածություն: Ողնաշարի գոտկասրբանային հատվածի ճողվածքների դեպքում ստորին վերջույթները հաճախ են թմրում:
Թուլություն: Ողնաշարի հետ կապված խնդիրները հաճախ կարող են հանգեցնել մկանային թուլության: Կարող են նկատվել շարժումների սահմանափակում, դժվարություններ՝ աշխատանք կատարելիս, որը սովորաբար հեշտությամբ եք կատարում:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը