Ի՞նչ են քննարկել Դաշնակցության ներկայացուցիչները փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ

Քիչ առաջ ՀՀ կառավարության շենքից դուրս եկավ ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանը։ Պատասխանելով լրագրողների հարցերին, նա նշեց, որ Ծառուկյանի և Փաշինյանի հանդիպման մանրամասներին չի տիրապետում, այն, ինչ հրապարակման ենթակա է՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Փաշինյանը։

Ծառուկյանի հետ ստորագրել են հուշագիր այս տարվա դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հետ կապված։ Չնայած նախապես հայտարարվել էր, որ նույն այդ ընթացքում կառավարության շենքում Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) անդամներ չկան, սակայն պարզվեց, որ կառավարության շենքում էին նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը և ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը։

Սպարտակ Սեյրանյանը չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին, իսկ Ա . Համբարձումյանը տեղեկացրեց, որ հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ՝ քննարկելու ոչ միայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված հարցեր, այլև ընթացիկ այլ հարցեր։

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս