Կենդանակերպի ամենաբարդ տղամարդիկ
Կենդանակերպի այս նշանի տղամարդ ներկայացուցիչների հետ դժվար է հարաբերություններ կառուցել, քանի որ նրանք շատ բարդ են և հակասական:
Կույս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ պահանջկոտ են իրենց և մտերիմների հանդեպ, ինչի հետևանքով նրանց հետ հարաբերությունները բարդ են: Նրանք հակված են քննադատել զուգընկերոջը, միշտ նրան ինչ-որ բան սովորեցնել: Բացի այդ՝ Կույս տղամարդիկ շատ խանդոտ են, նեղացկոտ, կարող են անիմաստ խնդիրներ ստեղծել: Բայց կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նաև կարողանում են ինքնուրույն հարթել տարաձայնություններն ու հաշտվել:
Այծեղջյուր: Տղամարդ Այծեղջյուրները դաժանորեն վերահսկում են կնոջը: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում զիջումների գնալ, հակված են քննադատության: Այծեղջյուրները սովորաբար զուսպ են և լուրջ, տանը հիմնականում վատ տրամադրություն ունեն: Չեն սիրում ավելորդ ծախսեր, խնայող են: Բայց կենդանակերպի այս նշանի տղամարդ ներկայացուցիչները նաև հուսալի են, ուժեղ, պրակտիկ, ում կողքին կարելի է պաշտպանված զգալ:
Ջրհոս: Տղամարդ Ջրհոսները հաճախ են խուսափում սիրելիից, ապրում հագեցած սոցիալական կյանքով: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն ցանկանում փոխվել հանուն զուգընկերոջ: Շատ Ջրհոսներ ամուսնանում են՝ առանց ցանկանալու հարմարվել մարդուն: Նրանք հաճախ են ամուսնալուծվում: Բայց եթե ընդհանուր հետաքրքրություններ ունենաք և միանման կենսակերպ վարեք, Ջրհոսների հետ կապը կարող է երկար ու ամուր լինել:
Խեցգետին: Տղամարդ Խեցգետինները հուսալի են թվում, բայց համատեղ կյանքի ընթացքում ի հայտ է գալիս նրանց բնավորության երկրորդ կողմը: Նրանք չափազանց զգացմունքային են ու կամակոր, ինչի հետևանքով հաճախ անինքնավստահ մարդու տպավորություն են գործում: Բացի այդ՝ տղամարդ Խեցգետինները հաճախ բռնապետի են նմանվում, բայց նաև ռոմանտիկ են, զգացմունքային, կարողանում են ամբողջությամբ տրվել հարաբերություններին:
Նյութը Luna.net-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը