Բաժիններ՝

Մելանիա Թրամփը հայտնվել է արևմտյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, պատճառը նրա հագուստն է

ԱՄՆ-ի նախագահի տիկին Մելանիա Թրամփի այցելությունը Աֆրիկա հայտնվել է արևմտյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Ինչպես հաղորդում է ntv.ru-ը, պատճառը Մելանիա Թրամփի հագուստն է, որը քննադատության առիթ է դարձել:

The New York Times Քենիա կատարած այցի ընթացքում Մելանիա Թրամփի հագուստը համարել է ոչ համարժեք: Մելանիա Թրամփը կրել է սպիտակ վերնաշապիկ և սպիտակ գլխարկ: Ըստ պարբերականի՝ այդ հագուստը «եվրոպական գաղութացման խորհրդանիշ» է և ասոցացվում է աֆրիկացիների շահագործման հետ:

Քենիայում ԱՄՆ նախագահի տիկին Մելանիա Թրամփը եղել է ազգային պարկում և կերակրել է փոքրիկ փղերին: ԱՄՆ-ի առաջին տիկինն ավարտում է իր աֆրիկյան այցելությունը, որի շրջանակում նա եղել է Եգիպտոսում, Մալավիում, Գանայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031