
Լևոն Արոնյանը դառնում է 36 տարեկան

Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյան այսօր տոնում է ծննդյան օրը:
Հայկական շախմատի մերօրյա ամենավառ դեմքերից մեկը՝ Լևոն Արոնյանն, այսօր դառնում է 36 տարեկան:
«Սխալ կլինի, եթե ասեմ՝ իմ կյանքը Հայաստանում է կամ Եվրոպայում. իմ կյանքը շախմատում է»,-ասում է Արոնյանը:
Նա աշխարհում առաջին շախմատիստն է, ով հաղթել է աշխարհի գավաթը երկրորդ անգամ: Արոնյանը Հայաստանի հավաքականի կազմում երեք անգամ նվաճել է շախմատային Օլիմպիադայի չեմպիոնի կոչումը: