Բաժիններ՝

Մակեդոնացիները ներկայացրել են Հայաստանի դեմ խաղի հայտացուցակը

Ֆուտբոլի Մակեդոնիայի ազգային թիմը հրապարակել է Ազգերի լիգայի հերթական տուրի` Հայաստանի դեմ առաջիկա խաղի հայտացուցակը:

Մակեդոնացիները այս կազմով կնախապատրաստվեն առաջիկա խաղերին: Դարպասապահներ. Ստոլե Դիմիտրևսկի («Ռայո Վալեկանո», Իսպանիա), Դավիդ Մոտև Նիլսոն («Նորչեպինգ», Շվեդիա), Դամյան Շիշկովսկի (Լահտի, Ֆինլանդիա): Պաշտպաններ. Ստեֆան Ռիստովսկի («Սպորտինգ», Պորտուգալիա), Վիսար Մուսլիաու («Շկենդիա»), Եգզոն Բեյտուլաի («Շկենդիա»), Կրիստիան Տոշևսկի («Վարդար»), Կիրե Ռիստովսկի («Ույպեշտ», Հունգարիա), Դարկո Վելկովսկի («Ռիեկա», Խորվաթիա), Միտե Ցիկարսկի («Յանինա», Հունաստան): Կիսապաշտպաններ. Արիեն Ադեմի («Դինամո Զագրեբ», Խորվաթիա), Էնիս Բարդի («Լևանտե», Իսպանիա), Ստեֆան Սպիրովսկի («Ֆերենցվարոշ», Հունգարիա), Բոբան Նիկոլով («Վիդի», Հունգարիա), Էզգյան Ալիոսկի («Լիդս», Անգլիա), Էլիֆ Էլմաս («Ֆեներբախչե», Թուրքիա), Ֆերհան Հասանի (Ալ-Ռաեդ, Սաուդյան Արաբիա): Հարձակվողներ. Գորան Պանդև («Ջենոա», Իտալիա), Իլիա Նեստորովսկի («Պալերմո», Իտալիա), Ալեքսանդր Տրայկովսկի («Պալերմո», Իտալիա), Իվան Տրիչկովսկի (ԱԵԿ, Կիպրոս):

Ազգերի լիգայի Հայաստան-Մակեդոնիա հանդիպումը կկայանա հոկտեմբերի 16-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031