Բաժիններ՝

Հնդկաստանում ավտովթարի հետեւանքով զոհվել է 15 մարդ

Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգում միկրոավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է PTI հնդկական լրատվական գործակալությունը: Ավտովթարի հետևանքով 15 մարդ զոհվել է, 17-ը վիրավորվել:

«Դեպքի վայրից 15 մարդու դիակ դուրս է բերվել կիրճից: 10 ուղևորների  առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, որոնց ուղղաթիռներով տեղափոխել են մոտակա հիվանդանոց»,- ասել է գործակալությանը տեղական ոստիկանության Ռաֆիկ ուլ-Հասան:

Ոստիկանության տվյալներով, միկրոավտոբուսը Ռամբանից ուղևորվում էր Բանիհալ քաղաք: Մարուֆ գյուղի մոտակայքում վարորդը կորցրել է ղեկի կառավարումը ,դուրս եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031