
«Ռեալում» մտածում են Լոպետեգիի հեռացման մասին

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը մոտ ժամանակներս կարող է հեռացնել գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիին:
Ըստ աղբյուրի տվյալների՝ Արքայական ակումբում դժգոհ են այն արդյունքներից, որը թիմը ցուցադրում է Լոպետեգիի գլխավորությամբ: Եթե արդյունքները չբարելավվեն, մարզիչը կհեռացվի:
Վերջին երեք խաղերում բոլոր մրցաշարերում «Ռեալը» չի տարել ոչ մի հաղթանակ՝ չխփելով ոչ մի գնդակ: Ակումբը պարտվեց «Սևիլիային» (0:3) Իսպանիայի առաջնությունում և ԲԿՄԱ-ին (0:1) Չեմպիոնների լիգայում, ինչպես նաև ոչ-ոքի խաղաց «Ատլետիկոյի» հետ (0:0): Հաջորդ խաղը «Ռեալը» կանցկացնի «Ալավեսի» հետ: Խաղը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը