
Մոուրինիոն կհեռացվի՝ անկախ «Նյուքասլի» հետ խաղի արդյունքից

Հոկտեմբերի 6-ին «Մանչեսթեր Յունայթեդին» սպասվում է ոչ բարդ խաղ «Նյուքասլի» դեմ, բայց յուրաքանչյուր արդյունքի դեպքում այն կարող է դառնալ վերջինը Ժոզե Մոուրինիոյի համար «Կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնում:
Բարձրաստիճան աղբյուրները «Մանչեսթեր Յունայթեդից» հայտնել են Mirror Sport-ին, որ Ժոզե Մոուրինիոյին կհեռացնեն շաբաթվա վերջում: Վերջին ամիսներին պորտուգալացին ում հետ ասես չի պատերազմել՝ վաստակելով երկրպագուների, ակումբի ֆուտբոլիստների և անձամբ ակումբի փոխնախագահ Էդ Վուդվորդի ատելությունը:
Երևում է, որ Ժոզեն նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ արդեն իմացել է ակումբի ղեկավարների որոշման մասին, որովհետև անհավանական տխուր տեսք է ունեցել:
Հիմա «Մանչեսթեր Յունայթեդը» գրավում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը