Ռուսական ինքնաթիռը հումանիտար օգնության բեռով ուղևորվել է Ինդոնեզիա
Ռուսական «Էլ-76» ինքնաթիռը Ինդոնեզիա է մեկնել հումանիտար օգնության բեռով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ինքնաթիռը հոկտեմբերի 6-ին դուրս է եկել Մոսկվայից, այն ավելի քան 23 տոննա հումանիտար օգնություն կհասցնի Ինդոնեզիայի բնակիչներին: Տեղափոխել են վրաններ, վերմակներ, ջրի մաքրման կայաններ, որը խնդրել էր հենց ինդոնեզական կողմը:
Սեպտեմբերի 28-ի առավոտյան Բալու քաղաքի մոտ գտնվող Սուլավեստի կղզում տեղի է 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Ավելի ուշ նույն տարածքում արձանագրվել է 7.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ և հետցնցումներ: Բալուի մոտ եղել է նաև ուժգին ցունամի: Զոհերի թիվը հասել է 1558-ի, ավելի քան 2.5 հազար մարդ վիրավորվել է, իսկ 113 հոգի անհետ կորել են: