Բաժիններ՝

ՊԲ-ում անց են կացվել մարտավարաշարային պարապմունքներ

Պաշտպանության բանակում ուսումնական փուլի մեկնարկի հանդիսավոր միջոցառումներից անմիջապես հետո ստորաբաժանումներն անցել են մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքների կատարմանը:

Ջոկ, դասակ, վաշտ և գումարտակ օղակներում ըստ հերթականության ստորաբաժանումները բերվել են մարտական պարաստականության բարձր աստիճանների: Հրամանատարական կազմը դետալ առ դետալ վերահսկել է անձնակազմի գործողությունները և նկատված թերությունները վերացրել տեղում, արդյունքում` բոլոր զինծառայողները գործողությունները կատարել են ներդաշնակ, հստակ և պահանջված մակարդակով:

Նոր ուսումնական փուլին զինծառայողները պատրաստվել էին նախապես և, չհաշված նկատված փոքրիկ թերացումներն ու բացթողումները, նրանք իրենց գործողությունները կատարում էին հստակորեն` քաջ գիտակցելով, որ հարաբերական անդորրը ստիպում է լինել առավելագույնս զգոն ու պատրաստ: Այդ իսկ գիտակցումով տղաները վճռականորեն սահմանված հերթականությամբ կատարում էին մարտավարաշարային պարապմունքների բոլոր փուլերը:

Ուսումնական բոլոր գործընթացներին զուգահեռ մասնավորապես կարևորվում է նաև ստորաբաժանումների գործողություններին նոր համալրած անձնակազմի ներդաշնակման հարցը: Վաշտի հրամանատար, կապիտան Մեսրոպ Վարդանյանի համոզմամբ` նորեկները շարքերը համալրել են անհրաժեշտ պատրաստվածությամբ և մնում է պարզապես ուղղորդել նրանց` անհատական իմացությունները կոլեկտիվում առավել արդյունավետ օգտագործելու առումով:

Ուսումնական փուլի մեկնարկային միջոցառումների ավարտին Պաշտպանության բանակի բոլոր զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների, ինչի արդյունքում արձանագրվել է, որ Պաշտպանության բանակը մարտունակ է և պատրաստ՝ իրավիճակի ցանկացած զարգացման պայմաններում արագ և օպերատիվ հակազդելու հակառակորդի հավանական գործողություններին:

Հարություն Մկրտչյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031