Բաժիններ՝

Մահացել է Մոնսերատ Կաբալյեն

Բարսելոնայում 85 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, երգչուհին սեպտեմբերի վերջին բուժվում էր Բարսելոնայի հիվանդանոցներից մեկում:

Մարիա դե Մոնսերատ Վիվինա Կոնսեպսիոն Կաբալյե կամ Մոնսերատ Կաբալյե ծնվել է 1933 թվականի ապրիլի 12-ին: Նա համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը։

1974 թվականին ճանաչվել է Միացյալ ազգերի կազմակերպության պատվավոր դեսպան, 1991 թվականին՝ Խաղաղության դեսպան։ Նա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան է 1994 թվականից:

2013 թ. հունիսի 7-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031