Կառավարության հետ համագործակցություն չի ստացվում. ԱԺ-ն անգործության է մատնված. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Խորհրդարանը վերջին շրջանում գրեթե անգործության է մատնված: Թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի շտապում խորհրդարան ներկայացնել օրենսդրական նախագծեր:

«Ժողովուրդ» օրաթերթը փոքր ուսումնասիրության արդյունքում պարզեց` մինչեւ հիմա կառավարությունը ընդամենը երկու-երեք կարեւոր նախագիծ է ներկայացրել, մնացածը նախկինից ժառանգություն մնացած նախագծերն էին, որոնք հաճախ խմբագրական փոփոխություններ են ենթադում:

Միաժամանակ, բացարձակ պարապուրդի են մատնված ԱԺ պատգամավորները, որոնք էլ իրենց հերթին չեն հեղինակում օրինագծեր` վերածվելով ընդամենը կոճակ սեղմողների խմբավորման, իհարկե, դրա դիմաց ՀՀ բյուջեից ստանալով մոտ կես միլիոն դրամ աշխատավարձ:

Ու այս ամենի արդյունքում ԱԺ նստաշրջանները տեւում են ընդամենը մեկ-երկու օր եւ ոչ ավելի: Իսկ, օրինակ, հոկտեմբերի 2-ին մեկնարկած հերթական նիստերի օրակարգում ընդամենը 5 հարց էր, եւ օրակարգը սպառվեց կես օրում: Այս ամենը եւս մեկ փաստարկ է՝ հօգուտ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման. ի վերջո, չի ստացվում նոր կառավարության ու խորհրարանի միջեւ համագործակցությունը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս