Բաժիններ՝

Հունական դդմիկային պիրոգ՝ ֆետա պանրով. շատ համեղ է

Բաղադրիչներ

1. Դդմիկ – 2 հատ
2. Ֆետա – 300 գ
3. Ձու – 4 հատ
4. Լավաշ – 4 հատ
5. Բնական յոգուրտ (2%) – 2 բաժակ
6. Ձիթայուղ
7. Կտրատած սամիթ
8. Աղ
9. Թարմ աղացած պղպեղ

Պատրաստման եղանակը

1. Խոշոր քրիչով անցկացնել դդմիկը, վրան աղ ցանել և 15 րոպե անց քամել հյութը:

2. Լավաշը դնել 120 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ, հետո մանր կտորների վերածել:

3. Խառնել քերած դդմիկը, յոգուրտը, ձուն, ֆետան, ձիթայուղը, պղպեղը, մանրացրած սամիթը:

4. Միացնել ստացված զանգվածը լավաշի հետ և լցնել թխելու համար նախատեսված կաղապարի մեջ:

5. Թխել 180 աստիճան տաքացրած ջեռոցում, 1 ժամ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031