
ԿԴՀ-ում էբոլա վիրուս են հայտնաբերել 162 մարդու մոտ

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում մահացու հեմոռագիկ էբոլա տենդի վիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 160-ը, 106 մարդ մահացել է: Այդ մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):
ԱՀԿ-ի տվյալներով՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ Կոնգոյի ԴՀ-ում հուլիսի վերջին էբոլայի բռնկումից ի վեր գրանցվել է վարակման 162 դեպք, որոնցից 130-ը հաստատվել են լաբորատոր թեստերով: Միեւյն ժամանակ հիվանդությունից մահացել է 106 մարդ:
Նաեւ տենդով վարակվել է 16 բուժաշխատող, որոնցից երեքը մահացել են: Տենդի տարածման հիմնական գոտիներն են՝ Հյուսիսային Կիվուի նահանգի յոթ եւ Իտուրիի նահանգի երեք բնակավայրեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: