
Նյու Յորքի Քենեդիի անվան օդանավակայանը կարդիականացվի 13 մլրդ դոլարով

Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան միջազգային օդանավականայանը (JFK) որոշվել է 13 միլիարդ դոլարով արդիականացնել, այդ թվում՝ միջազգային չվերթերի համար երկու լրացուցիչ տերմինալների կառուցման միջոցով:
Նախագիծը պլանավորվում է ավարտել 2025 թվականին: Այդ մասին հայտնել է Նյու Յորքի նատհանգապետ Էնդրյու Քուոմոն: Նահանգապետի կայքում զետեղված տեղեկատվության համաձայն՝ նախագիծը նախատեսում է անվտանգության համակարգի արդիականացում, ստորգետնյա ճանապարհների օպտիմալացում, վերգետնյա հասարակական տրանսպորտով դեպի օդանավակայան մեկնելու ավելի կենտրոնացված սխեմա:
Երկու նոր տերմինալներն ի լրումն առկա ութ տերմինալների կոչված են «օդային նավակայանի ուղեւորահոսքն ավելացնելու տարեկան առնվազն 15 միլիոն ուղեւորով»: Ջոն Քենեդիի անվան օդանավակայանին ներկայացվող գանգատները հայտնի են. յուրաքանչյուր չորրորդ չվերթն ուշանում է, լինում են ուղեբեռի զննման երկար հերթեր, մշտական տրանսպորտային խցանումներ մատույցներում:
Ինչպես ուշադրություն է հրավիրում The New York Times թերթը, JFK-ն սպառողական բավարարման վարկանիշում զբաղեցնում Է սոսկ 14-րդ հորզոնականն ԱՄՆ-ի 24 խոշորագույն օդային դարպասների թվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: