Բաժիններ՝

Հելեն Միրենին առաջին անգամ ցուցադրել են Եկատերինա Երկրորդի կերպարում

HBO հեռուստաալիքը ներկայացրել է Հելեն Միրենի առաջին լուսանկարը Եկատերինա Երկրորդի կերպարում: Դերասանուհին ռուս կայսրուհուն մարմնավորելու է մինի-սերիալում: Այդ մասին հայտնել է The Hollywood Reporter-ը:

Լուսանկարում Միրենը ներկայանում է եկատերինյան ժամանակների հագուստով՝ կայսրուհու անձնական ննջարանների դեկորացիաներում: Ինչպես նշում է հրատարակությունը, սերիալը պատմելու է Եկատերինայի իշխանության վերջին տարիների եւ նրա ֆավորիտ Գրիգորի Պոտյոմկինի հետ հարաբերությունների մասին, որի դերը կկատարի Ջեյսոն Քլարքը: «Սկանդալների, խարդավանքների եւ հսկայական կոնֆլիկտի ֆոնին նրանք հատուկ եւ ամուր հարաբերություններ են զարգացնում՝ հաղթելով իրենց հակառակորդներին եւ միասին հանդես գալով որպես ժամանակակից Ռուսաստանի ճարտարապետներ»,- սյուժեն նկարագրում է հանդեսը:

Սերիալը ներառելու է չորս էպիզոդ: Բեմադրությամբ կզբաղվի ռեժիսոր Ֆիլիպ Մարտինը («Հոնկոնգ», «Գլխավոր կասկածյալը», «Թագը»): Դրամայի թողարկման ամսաթիվը առայժմ չի ճշտվում: Միրենն արդեն ունի միապետներին մարմնավորելու փորձ. նա Շառլոտա թագուհու դերակատարն է եղել «Գեորգ արքայի խենթությունը» ֆիլմում (1994 թ.) եւ Եղիսաբեթ Երկրորդի դերակատարը՝ «Թագուհին» ֆիլմում (2006 թ.):

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս