Բաժիններ՝

SAIC-GM չին-ամերիկյան ձեռնարկությունը 3,3 մլն ավտոմոբիլ է հետ կանչում կախոցի խնդիրների պատճառով

SAIC ավտոմոբիլային ընկերության եւ Միացյալ Նահանգների General Motors կոնցեռնի՝ Շանհայում գտնվող SAIC-GM համատեղ ձեռնարկությունն ավելի քան 3,3 միլիոն ավտոմոբիլ է հետ կանչում կախոցի արտադրական արատի պատճառով: Հոկտեմբերի 2-ին այս մասին հայտնել է «Սինոհուա» գործակալությունը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի Շուկայի վերահսկողության գլխավոր պետական վարչության հայտարարությունը։

Հետկանչումը կվերաբերի այնպիսի ավտոմոբիլային բրենդների մի ամբողջ շարք մոդելների, ինչպիսիք են Buick-ը, Chevrolet-ն եւ Cadillac-ը, որոնք արտադրվել են 2013-ից մինչեւ 2017-ն ընկած ժամանակահատվածում: Գերատեսչության հայտարարության մեջ նշված է, որ արատ ունեցող ավտոմոբիլների կախոցի լծակների ականոցները մեծացված բեռնվածքների ներգործության ներքո կարող են ձեւախեղվել եւ հանգեցնել փոխադրամիջոցի կառավարելիության կորստին:

Ընկերությունը պարտավորվում է անվճար փոխել խոտանված դետալները: Բուն հետկանչումը կսկսվի հոկտեմբերի 20-ից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս