Բաժիններ՝

Շատ ազգեր հայերին ճանաչում էին հենց Շարլ Ազնավուրով. Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահը մեծ կորուստ է հայ ազգի համար: Այս մասին «Արմենպրես»ի հետ զրույցում նշեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:

«Շառլ Ազնավուրի աշխատանքն անգնահատելի է: Նա միշտ եղել է մեր պայքարի կողքին՝ լիներ Արցախի, թե Հայոց ցեղասպանության հետ կապված հարցեր: Շարլ Ազնավուրը զորավիգ է եղել մեր պահանջներին: Հայ ժողովուրդն ուներ Շարլ Ազնավուր, ով մեծ արժեք էր միջազգային մշակույթում: Շատ ազգեր հայերին ճանաչում էին հենց Շարլ Ազնավուրով: Մեզ համար, իսկապես, մեծ կորուստ է, ցավակցություններս եմ հայտնում ոչ միայն ընտանիքին, այլև հայ ժողովրդին»,-ասաց Մուրադ Փափազյանը:

Հոկտեմբերի 1-ին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը կյանքից հեռացել է 94 տարեկան հասակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031