
«Սա համամարդկային կորուստ է, մահացել է Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրը». Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում էր

Շառլ Ազնավուրի մահը համամարդկային կորուստ է: Այս մասին հոկտեմբերի 1-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դժվար է հավատալ, որ մարդը, ով դարաշրջան ու պատմություն է կերտել և ծառայել իր ժողովրդին, որովհետև Ազնավուրն ասում էր, որ հարյուր տոկոսով ֆրանսիացի է, և հարյուր տոկոսով հայ, այսօր այլևս մեզ հետ չէ:
Սա իսկապես ցավալի օր է մեր ժողովրդի ու մեր երկրի պատմության համար: Մահացել է ՀՀ Ազգային հերոս Շառլ Ազնավուրը:
Ես ուզում եմ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի անունից իմ ցավակցությունը հայտնել մեզ բոլորիս: Ցավակցել հայ ժողովրդին, Ֆրանսիայի ժողովրդին, ամբողջ աշխարհում նրա արվեստի սիրահարներին: Սա մեծ համամարդկային կորուստ է, որովհետև Ազնավուրը մարդ է, ով ստեղծել է ոչ միայն ազգային, այլև համամարդկային արժեքներ, որոնք երկար տարիներ մարդկությանը կուղեկցեն դեպի սեր ու համերաշխություն, և մարդկանց կմղեն դեպի առաքինին»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/205606776856432/?__xts__[0]=68.ARAJixwE3bBXic_ji6o2bJxH9OWrrRjCk80FCOtEh5KrxbllgwwWsZUv2FE3YEH8Vz1A_PQsxPuR5rXq96QrOCORgqnl3hMoEAPaui7gazoUYxQsY8rNrx1825rBiZemU94NQdfGMJho9pt_MZzg7HWGY-hs35LSCGKp0fxxm0BHEtqmp-91&__tn__=-R