Բաժիններ՝

«Խնդիրը ոչ թե մարզչի, այլ ղեկավարության մեջ է». Նևիլը՝ «Յունայթեդի» խնդիրների մասին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը խոսել է այն խնդիրների մասին, որոնք առկա են մանչեսթերյան ակումբում այս մրցաշրջանի սկզբում:

Ժոզե Մոուրինիոյի թիմն Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջին 7 տուրերից հետո ունի ընդամենը 10 միավոր: Սա մանկունյանցիների վատագույն արդյունքն է՝ սկսած 1989/90 մրցաշրջանից (7 միավոր):

«Քաոսը սկսվեց, երբ ակումբը հեռացրեց Դավիթ Մոյեսին 8 ամիս անց: Դրանից հետո մենք կորցրինք այն արժեքները, որ ստեղծել էր թիմը 100 տարի: Խնդիրը ոչ թե մարզչի, այլ ղեկավարության մեջ է: Նրանք չեն հասկանում, թե ինչ պետք է անեն խառնաշփոթի ժամանակ և գործում են՝ առանց որևէ պլանի: Այլ հարց է՝ արդյո՞ք պետք է հրավիրվեր Մոյեսը, թե՞ ոչ, բայց նրանց 8 ամիս հետո հեռացնելը քաոսի սկիզբն էր: Չկար ոչ մի պլան»,- նշել է Նևիլը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս