
Մեսսին և Ռոնալդուն բարկացրել են ՖԻՖԱ-ի նախագահին

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն դժգոհել է, որ եվրոպական ֆուտբոլի աստղեր Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն բացակայել են FIFA The Best մրցանակաբաշխությունից:
Ինֆանտինոն հրամայել է ՖԻՖԱ-ի փաստաբաններին, որպեսզի նրանք անձամբ հետևեն, որ մրցանակների բոլոր թեկնածուները ներկա լինեն մրցանակաբաշխությանը:
Հիշեցնենք, որ այս տարի Մեսսին լավագույն ֆուտբոլիստների եռյակում չէր: Ֆուտբոլիստը մրցանակաբաշխությունից մեկ օր առաջ հայտնել է, որ ներկա չի գտնվելու անձնական պատճառներով: Ի տարբերություն Մեսսիի՝ Ռոնալդուն լավագույն եռյակում էր: Սակայն պորտուգալացին ևս ներկա չի եղել մրցանակաբաշխությանը, քանի որ Թուրինի «Յուվենթուսը» դրանից երկու օր անց խաղ ուներ:
Այլ դեպքերում Ինֆանտինոն նորմալ կհամարեր ֆուտբոլիստների բացակայությունը, սակայն նրան բարկացրել է այն, որ պորտուգալացի և արգենտինացի ֆուտբոլիստները պետք է ստանային տարվա խորհրդանշական հավաքականում լինելու մասին վկայող խորհրդանիշները:
Ինֆանտինոն հրամայել է լուրջ քայլեր ձեռնարկել մյուս տարի նման դեպքերից խուսափելու համար:
Սիրարփի Աղաբաբյան