
Բեյլը, Ռամոսը և Մարսելոն չկան «Ռեալի» հայտացուցակում

Մադրիդի «Ռեալը» հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր կարող են մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ ԲԿՄԱ-ի հետ խաղին:
Հայտացուցակից բացակայում են թիմի կիսապաշտպաններ Գարեթ Բեյլը և Իսկոն, պաշտպաններ Սերխիո Ռամոսը և Մարսելոն: Գարեթ Բեյլը վնասվածք է ստացել մադրիդյան դերբիի ժամանակ, Իսկոն ենթարկվել է կույրաղիքի վիրահատության, իսկ Մարսելոն արդեն մեկ շաբաթ վնասվածք ունի և բացակայելու է ևս 2-3 խաղ:
Մադրիդյան ակումբի հայտացուցակն ունի հետևյալ տեսքը՝
Դարպասապահներ՝ Տիբո Կուրտուա, Կեյլոր Նավաս, Կիկո Կասիլյա:
Պաշտպաններ՝ Դանիել Կարվախալ, Խեսուս Վալյեխո, Ռաֆայել Վարան, Նաչո Ֆերնանդես, Ալվարո Օդրիոսոլա, Սերխիո Ռեգիլոն:
Կիսապաշտպաններ՝ Թոնի Կրոս, Կազեմիրո, Լուկա Մոդրիչ, Ֆեդերիկո Վալվերդե, Մարկոս Լյորենտե, Մարկո Ասենսիո, Դանի Սեբալիոս:
Հարձակվողներ՝ Մարիանո Դիաս, Քարիմ Բենզեմա, Լուկաս Վասկես, Վինիսիուս Ժունիոր:
Սիրարփի Աղաբաբյան