
Սորբոնի համալսարանի մեծ դահլիճում կայացել է «Կոմիտաս. ավանդականի և ժամանակակիցի խաչմերուկում» միջազգային գիտաժողովը

Սորբոնի համալսարանի մեծ դահլիճում սեպտեմբերի 28-ին կայացել է «Կոմիտաս. ավանդականի և ժամանակակիցի խաչմերուկում» միջազգային գիտաժողովը: Այն դահլիճում, որտեղ մոտ մեկ դար առաջ դասախոսություն է կարդացել Կոմիտաս վարդապետը, կրկին Կոմիտաս է հնչել՝ դասախոսությունների և երաժշտության միջոցով:
Այն Երևանում մեկնարկած 7 մշակույթի նախարարության հովանավորությամբ անցկացվող «Կոմիտաս» միջազգային փառատոնի շրջանակներում է, որը մեկնարկել է Վարդապետի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, կշարունակվի մինչև հոկտեմբերի 8-ը:
Միջազգային գիտաժողովը իրականություն է դարձել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության, Փարիզի ակադեմիայի հետ համատեղ: Գիտական քննարկամնը հաջոդել է ֆրանսիական Voix de Stras «Ստրասբուրգի ձայներ» երգչախմբի համերգը։