Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» Ժոզե Մոուրինիոյին հեռացնելու դեպքում կվճարի նրան 26 մլն եվրո

«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգեց պայմանագիրը Ժոզե Մոուրինիոյի հետ մինչև 2020 թվականը, ինչը բերեց փոխհատուցման մեծացման, որն ակումբը կվճարի պորտուգալացուն հեռացման դեպքում:

Ինչպես հաղորդում է AS-ը, գումարը կկազմի 26 մլն եվրո: Մոուրինիոն հիմա, ավելի շուտ, մոտ է հանկարծակի հարստացմանը. նա պատերազմում է ակումբի ղեկավարության և երկրպագուների հետ, կոնֆլիկտի մեջ է «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատար խաղացողի հետ:

Այս շաբաթ նա ընդմիշտ զրկեց Պոլ Պոգբային ավագի թևկապից, որի պատճառով ֆրանսիացին հայտարարեց, որ ցանկանում է հեռանալ ակումբից:

Մոուրինիոն մարզում է «Մանչեսթեր Յունայթեդը» 2016 թվականից: Պորտուգալացու բարձրագույն ձեռքբերումը 2017-18թթ. մրցաշրջանի արծաթն էր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031