Բաժիններ՝

Ջոն Թերրին գլխավորեց «Չելսիի» թիմը

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջոն Թերրին սկսել է մարզչական աշխատանքը լոնդոնյան «Չելսիի» համակարգում, որի կազմում նա հանդես է եկել 19 տարիների ընթացքում:

Ինչպես հաղորդում է AS-ը, նախկին պաշտպանը գլխավորել է «Չելսիի» U-23 երիտասարդական թիմը: Թերրիի աշխատավարձն այդ պաշտոնում կկազմի 300 հազար ֆունտ տարեկան: Մարզչական շտաբում նա փոխարինել է Ջոդի Մորիսին, ով տեղափոխվել է «Դերբի Քաունթի», որը մարզում է Ֆրենկ Լեմպարդը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ջոնը մոտ էր Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվելուն: «Չելսիի» նախկին ավագը հայտարարեց, որ հրաժարվել է պայմանագիր ստորագրել «Սպարտակի» հետ ընտանիքի հետ խորհրդակցելուց հետո:

Թերրին հանդես է եկել «Չելսիի» հիմնական կազմում 1998-2017թթ., որից հետո մեկ շրջան անցկացրել է «Ասթոն Վիլլայում»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031