Բաժիններ՝

Պատահար Երևան-Իջևան ավտոճանապարհին. տուժածները Հնդկաստանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են

Սեպտեմբերի 30-ին` ժամը 20:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղից դեպի «Հարսնաքար» ռեստորանային համալիր տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Իջևան հատվածի 72-րդ կմ-ին «Renault Logan» (վարորդը՝ Գ. Մ., 1989 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել փայտե տնակին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, իսկ ուղևորներ Դ. Ն.-ին (1973 թ., Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի) և Ե. Պ.-ին (1979 թ., Մեծ Բրիտանիայի քաղաքացի) տեղափոխել Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս