
Նախարար Մնացականյանը հանդիպել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ռոբերտ Մալլիի հետ

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում կայացավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ռոբերտ Մալլիի հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին, ժողովրդի կողմից տրված մանդատի հիման վրա կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներին: Ներկայացնելով արտաքին քաղաքական ասպարեզում ՀՀ առաջնահերթությունները` Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Հայաստանը որդեգրել է շարունակականության, կանխատեսելիության և ամուր ներգրավվածության սկզբունքները:
Կողմերն անդրադարձան տարածաշրջանային ու միջազգային մի շարք խնդիրների, մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: