Կանանց շախմատի ընտրանին հաղթեց Իտալիային
Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը առավելության հասավ Իտալիայի ընտրանու նկատմամբ:
Բաթումում ընթացող 43-րդ օլիմպիադայում կանանց թիմը 4-րդ տուրում մրցում էր Իտալիայի հետ: Հավաքականի կազմում հաղթանակներ տոնեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը: Պարտություն կրեց Աննա Սարգսյանը, իսկ Մարիա Կուրսով կիսեց միավորը մրցակցի հետ: Հայաստան-Իտալիա 2,5-1,5:
Կանայք անդրանիկ տուրում պարտության մատնեցին Ղրղզստանին (3,5-0,5), իսկ երկրորդում` Ավստրիային (3-1), երրորդում՝ 3,5-0,5 հաշվով հույներին:
Կանանց մրցաշարում առաջին դասակարգվածն է Ռուսաստանի հավաքականը: Թիմի կազմում հանդես են գալիս Ալեքսանդրա Կոստենյուկը, Ալեքսանդրա Գորյաչկինան, Վալենտինա Գունինան, Նատալյա Պոգոնինան և Օլգա Գիրյան: Առաջնությունում գործակցով 2-րդը Ուկրաինան է, իսկ 3-րդը՝ Չինաստանը: Հայաստանի հավաքականը մրցաշարին կմասնակցի հետևյալ կազմով՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, Աննա Սարգսյան, Մարիա Կուրսովա և Սիրանուշ Ղուկասյան: Թիմի գլխավոր մարզիչն է Արթուր Չիբուխչյանը: