
ՊՍԺ-ն կարող է վաճառել Տիագո Սիլվային

Փարիզեցիների պաշտպան Տիագո Սիլվան մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել այլ ակումբ:
33-ամյա բրազիլացու գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2020 թվականը, և կողմերը դեռ այդպես էլ չեն նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Ինչպես հաղորդում է Le10 Sport-ը, ակումբը կարող է չերկարաձգել պայմանագիրը Տիագո Սիլվայի հետ: Այդ դեպքում, ըստ աղբյուրի տեղեկության, Սիլվան կվաճառվի մրցաշրջանի ավարտից հետո:
Փորձառու պաշտպանին պատրաստ են գնել «Յուվենթուսը», «Նապոլին», «Ռոման», ինչպես նաև նրա նախկին ակումբը՝ «Միլանը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը