Բաժիններ՝

Volkswagen-ը համաձայնեց դադարեցնել գործունեությունն Իրանում. ԳԴՀ-ում ԱՄՆ-ի դեսպան

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Volkswagen ավտոմոբիլային կոնցեռնին համոզել է դադարեցնել գրեթե ողջ գործունեությունն Իրանում: Այդ մասին սեպտեմբերի 19-ին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով ԳԴՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելին։

Նրա խոսքով՝ համաձայնությունը ձեռք է բերվել սեպտեմբերի 18-ին՝ մի քանի շաբաթ տեւած բանակցություններից հետո: «Volkswagen-ը մեզ հայտարարեց, որ կպաշտպանի Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները,-գործակալությունը մեջբերում է Գրենելի խոսքը:-Մենք բավարարված ենք այդ որոշմամբ, որովհետեւ Իրանն իր տնտեսական ռեսուրսները խլում է իր ժողովրդից ամբողջ աշխարհում բռնություն եւ անկայունություն տարածելու նպատակով»:

Դեսպանը հավելել է, որ Volkswagen-ն առաջվա պես կկարողանա հումանիտար նկատառումներով Իրանում զբաղվել որոշ գործունեությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս