Բաժիններ՝

Audi-ն ցուցադրել է իր առաջին E-Tron էլեկտրական ամենագնացը

Audi-ն Սան Ֆրանցիսկոյում անցկացված միջոցառմանը ցուցադրել է E-Tron իր առաջին սերիական ամենագնաց էլեկտրամոբիլը: Եվրոպական շուկաներում այն կհայտնվի արդեն այս տարի, ԱՄՆ-ում՝ 2019 թվականի գարնանը։

Փորձագետների գնահատումների համաձայն, նոր էլեկտրամոբիլը միանգամայն կարող է մրցակցել Tesla-արտաճանապարհայինի հետ, բայց վերջին մոդելներից նա ամենից ավելի հիշեցնում է Jaguar I-Pace-ը: E-Tron-ն ունի շուրջ 310 ձիաուժ միագումար հզորությամբ երկու էլեկտրաշարժիչ:

Մարտկոցը հաշվարկված է ժամում 95 կիլովատտի համար, ինչը մինչեւ 40 կիլոմետր ընթացքի պաշար է ապահովում: Ինչպես ցույց են տվել Audi-ի թեստերը, ամենագնացը կարող է առանց լրալիցքավորման անցնել ավելի քան 300 մղոն (480 կիլոմետր), սակայն այդ տվյալները պաշտոնապես կհաստատվեն ավելի ուշ՝ կարգավորիչների ստուգումներից հետո: Այդ մասին գրում է TechCrunch-ը:

E-Tron-ը էլեկտրամոբիլների մոդելներից առաջինն է, որոնք Audi-ն պլանավորում է արտադրության հանձնել առաջիկա տարիներին: Սպասվում է, որ մինչեւ 2025 թվականը ճանապարհներին կհայտնվեն ամբողջովին էլեկտրական Audi-ի ութ տարբերակներ:

Կոնցեռնի ղեկավարների խոսքով՝ շնորհանդեսի համար ընտրվել էր Սան Ֆրանցիսկոն, այլ ոչ թե Բրյուսելը, ինչպես ավելի վաղ ենթադրվում էր, քանի որ E-Tron-ը մշակվում էր առաջին հերթին ամերիկյան շուկայի համար: E-Tron-ի գինը կազմելու է 74,8 հազարից մինչեւ 86,7 հազար դոլար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս