Բաժիններ՝

Թուրքիայում տեղի է ունեցել Հրանտ Դինքի անվան մրցանակի հանձնման հերթական արարողությունը

Ստամբուլում տեղի է ունեցել Հրանտ Դինքի անվան մրցանակի հանձնման 10-րդ ամենամյա արարողությունը:

Այս մասին հայտնում է Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակօս» պարբերականը:

Ժյուրիի կազմում եղել է նաև հայտնի ռոք երգիչ Սերժ Թանկյանը:

Ժյուրին ձայների մեծամասնությամբ մրցանակը հանձնել է Մուրադ Չելիքանին, ով 1970-ականներից մշտապես պայքարել է հանուն մարդու իրավունքների և մի քանի անգամ բանտարկվել դրա համար:

Արտասահմանից Հրանտ Դինքի մրցանակին արժանացել է Ռադյա էլ-Մութավեքելը, ով Եմենի մարդու իրավունքների պաշտպանության միության անդամ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս