
«Ռեալը» դեռ չի զգում Ռոնալդուի հեռանալը, բայց սա դեռ սկիզբն է». Իսկո

«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն կիսվել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ մադրիդյան ակումբից տեղափոխվելու մասին մտքերով: Պորտուգալացին տեղափոխվեց թուրինյան «Յուվենթուս»:
«Իհարկե, Կրիշտիանուն հանրահայտ ֆուտբոլիստ է, ով 1 մրցաշրջանի ընթացքում 50 գոլ է խփում, բայց մենք գիտենք՝ ինչպես է ֆուտբոլում աշխատում ամեն ինչ: Եթե մենք հաղթենք, բոլորը կասեն, որ մենք նրա հեռանալուց հետո ոչինչ չենք կորցրել, եթե պարտվենք, ուրեմն մենք չենք կարողանում առանց նրա:
Հիմա մենք լավ մարզավիճակում ենք՝ որպես թիմ: Կան ֆուտբոլիստներ, որոնք այդքան շատ չէին խփում նախորդ մրցաշրջանում: Հիմա մենք չենք զգում Ռոնալդուի հեռանալը, բայց սա դեռ սկիզբն է: Մենք հույս ունենք, որ կշարունակենք նույն ոգով: Ես նրան ցանկանում եմ ամենալավը «Յուվենթուսում»»,- Իսկոյին է մեջբերում Sport-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը