
Պոլ Պոգբան Մոուրինիոյին խոստացել է չհեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» մինչև 2019թ. ամառը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ձմռանը չի հեռանա ակումբից, չնայած «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հետ ունեցած կոնֆլիկտին:
Ինչպես հաղորդում է Mirror-ը, ֆուտբոլիստը և մարզիչը զրուցել են, և արդյունքում ֆրանսիացի ֆուտբոլիստը խոստացել է չբարձրացնել ակումբից հեռանալու հարցը մինչև հաջորդ ամառ:
Պոգբան ուզում է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» արդեն այս ամռանը: Նրա նկատմամբ գլխավոր հավակնորդներ են համարվում «Բարսելոնան» և նրա նախկին ակումբը՝ «Յուվենթուսը»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը